Skip to content

ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հիմնադրած PressClubs TV ալիքի «Հետադարձ կապ» հաղորդման հերթական հյուրը ռազմական լրագրող Սեյմուր Կազիմովն էր։ Հետաքրքիր էր ԵՄԱ եւ ԲՄԱ ընդհանուր հարթակի ձեւավորման գործում անմիջական մասնակցություն ունեցած գործընկերոջ հետ կիսվել մեր հաղորդումների մասին հեռուստադիտողներից ստացված տպավորություններով, ինչպես նաեւ խոսել, առհասարակ, հայ-ադրբեջանական գործընթացին վերաբերող մեդիա բովանդակության ընկալման մասին։