Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հիմնադրած PressClubs TV ալիքի «Հետադարձ կապ» հաղորդման հերթական հյուրը ռազմական լրագրող Սեյմուր Կազիմովն էր։ Հետաքրքիր էր ԵՄԱ եւ ԲՄԱ ընդհանուր հարթակի ձեւավորման գործում անմիջական մասնակցություն ունեցած գործընկերոջ հետ կիսվել մեր հաղորդումների մասին հեռուստադիտողներից ստացված տպավորություններով, ինչպես նաեւ խոսել, առհասարակ, հայ-ադրբեջանական գործընթացին վերաբերող մեդիա բովանդակության ընկալման մասին։