Pressclubs TV-ի «Արդիական թեմա» խորագրի հերթական թողարկման ընթացքում փորձագետներ Ստեփան Գրիգորյանն ու պրոֆեսոր Տոգրուլ Իսմայիլը քննարկում են՝ կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը և ի՞նչ պայմաններով, ինչպես նաև կարո՞ղ է արդյոք Անկարայի և Երևանի մերձեցումը փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը։ Ստեփան Գրիգորյանը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անքակտելիորեն կապված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ, իսկ Տոգրուլ Իսմայիլը վերլուծում է Թուրքիայի շահերն ու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Բաց սահմանը նոր դարաշրջանի սկի՞զբ է, թե՞ հերթական քայլ, որի իրականացումը կախված է Բաքվի և Երևանի որոշումներից։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։