PressClubs TV-ի «Շաբաթվա իրադարձությունները» խորագրով նոր թողարկման մեջ փորձագետներ Նաթիգ Ջաֆարլին (Բաքու) և Արեգ Քոչինյանը (Երևան) քննարկել են, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության գագաթնակետն իսկապես անցել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հայտնվել Հայաստանում, երկու երկրների ղեկավարների անցյալ շաբաթ արած հայտարարությունները, TRIPP նախագծի ընթացքը և խաղաղության օրակարգի իրականացման հաջորդ քայլերը։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։