«Մոսկվայում շարունակում են Հարավային Կովկասի երկրներին վերաբերվել այնպես, կարծես դրանք դեռ երեկվա խորհրդային հանրապետություններն են»։
«Երևանում, Բաքվում և Թբիլիսիում բոլորը հասկանում են, որ Մոսկվան թուլանում է»։
«Արդիական թեմա» խորագրի նոր թողարկման ընթացքում Pressclubs TV-ի՝ Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ մեդիա հարթակում լրագրող և Deutsche Welle-ի մեկնաբան Կոնստանտին Էգգերտը վերլուծում է Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունների արդյունքները և քննարկում, թե արդյոք դրանք կարող են որևէ փոփոխություն բերել երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Հատուկ անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասին։ Էգգերտը ներկայացնում է իր տեսակետը՝ թե ինչու է, իր գնահատմամբ, Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում նվազում, ինչպես է Կրեմլը վերաբերվում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և Երևանի նկատմամբ դեռևս ինչ հնարավորություններ ու ազդեցության լծակներ են մնացել Ռուսաստանին։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։