«Հարավային Կովկասն այսօր դեռևս Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, բայց այն տարածաշրջանն է, որի վրա այն ներկայումս «աչք է դնում»։
PressClubs TV-ի «Արդիական թեմա» խորագրով նոր թողարկման ընթացքում քննարկվում են Հարավային Կովկասում ռուսական ազդեցության վերափոխումը, ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների դինամիկան և Բաքվի ու Երևանի դիրքորոշումները Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ փոփոխվող տարածաշրջանային ճարտարապետության ֆոնին։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։