Skip to content

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԼՔԻ՞ ԵԱՏՄ-Ն․ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ, ԻՐԱՆԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ

«Շփման գիծ» հաղորդաշարի «Շաբաթվա իրադարձություններ» խորագրի նոր թողարկման ընթացքում փորձագետներ Ֆարհադ Մամեդովը (Բաքու) և Արեգ Քոչինյանը (Երևան) վերլուծում են անցած շաբաթվա տարածաշրջանային օրակարգի ամենասուր հարցերը։ Փորձագետները քննարկում են տրանսպորտային և թվային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները, այդ թվում՝ Երևանի և Անկարայի միջև ընթացող երկխոսությունը։ Նրանք նաև գնահատում են նոր աշխարհաքաղաքական իրողությունները՝ սկսած Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ միաժամանակ Բաքու և Երևան կատարած այցերից մինչև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքները և Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» թեմայով վերջերս անցկացված համաժողովի շուրջ ծավալված բարդ քննարկումները։

Ծրագիրը պատրաստվել է Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։