«Շփման գիծ» հաղորդաշարի «Արդիական թեմա» խորագրի նոր թողարկումն այս անգամ ներկայացվում է հատուկ եռակողմ ձևաչափով։ Հաղորդման հյուրերն են իրավապաշտպաններ Արզու Աբդուլլաևան (Ադրբեջան), Պաատա Զաքարեիշվիլին (Վրաստան) և Արտակ Կիրակոսյանը (Հայաստան)։ Քննարկման առանցքում են Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, կուտակված հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության ուղիների որոնումը։
Ծրագիրը պատրաստվել է Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։