«Շփման գիծ» հաղորդաշարի «Արդիական թեմա» խորագրի այս թողարկման ընթացքում Սաթենիկ Մելքոնյանը եւ Ռուսլան Սուլեյմանովը կիսվում են տպավորություններով այն մասին, թե ինչպիսին է եվրոպական երկրների արձագանքը մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Այդ թվում՝ Ֆրիդրիխ Մերցի՝ Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չմասնակցելու եւ TRIPP-ի շուրջ զարգացումների վերաբերյալ։
Ծրագիրը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում եւ հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։