Ի՞նչ նշանակություն ունի խաղաղ գործընթացի համար Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի այցը Հայաստան։ Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը որոշել Երեւանում ընթացող ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցել տեսազանգի միջոցով, եւ ինչպե՞ս են Բաքվում գնահատում Կարս–Գյումրի երկաթուղու վերականգնման շուրջ հայ-թուրքական բանակցությունների նոր փուլը։
Այս եւ այլ հարցեր քննարկվել են «Շփման գիծ» հաղորդման «Շաբաթվա իրադարձությունները» խորագրի նոր թողարկման ընթացքում՝ Բորիս Նավասարդյանի (Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ) եւ Ահմեդ Ալիլիի (Կովկասյան քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն, Բաքու) մասնակցությամբ։
Հաղորդումը թողարկվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախագծի շրջանակում՝ PressClubs TV ալիքով, իսկ եթերները հերթափոխով հեռարձակվում են երկու մայրաքաղաքների ստուդիաներից։