Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հիմնադրած PressClubs TV ալիքի «Կենդանի պատմություն» խորագրի նոր թողարկումը նվիրված է Բաքվում ծնված կոմպոզիտոր Անդրեյ Ավանեսի Բաբաեւին։ Կարելի է ասել, որ այս հաղորդումը պատրաստվել է «հեռուստադիտողների խնդրանքով»։
Հաղորդման հյուրերն են՝ գրող, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը (Երեւան) եւ լրագրող, վավերագրող Ասաֆ Գուլիեւը (Բաքու)։