«Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման այս թողարկմանը «Թոփչուբաշեւ» վիրաբուժական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը (Բաքու) եւ «Հայկական խորհուրդ» ՀԿ փորձագետ Ռոբերտ Գեւոնդյանը (Երեւան) վերլուծում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջացած դադարի պատճառները։ Քննարկման հիմնական թեմաներն են՝
ինչպե՞ս են Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներն ազդում խաղաղ կարգավորման արագության վրա, արդյո՞ք Վաշինգտոնը պահպանում է հետաքրքրությունը «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի նկատմամբ, թե՞ ուշադրությունը վերջնականապես շեղվել է Իրանում ընթացող պատերազմի պատճառով։ Եվ արդյո՞ք TRIPP նախագծի դանդաղումը նշանակում է, որ կողմերը կանցնեն այլընտրանքային հաղորդակցությունների ապաշրջափակման, մասնավորապես՝ հյուսիսային ուղղությամբ։
Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում: