Skip to content

ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ «ԱՊԱՄԱՐԴԿԱՅՆԱՑՄԱՆ» ԴԵՄ

Ղարաբաղցի լրագրող եւ հասարակական գործիչ Գեղամ Բաղդասարյանը PressClubs TV-ի «Հետադարձ կապ» հաղորդման շրջանակում ներկայացրել է իր ընկալումը, թե ինչպես են վերջին տարիներին զարգացել եւ շարունակում զարգանալ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս գործընթացի կարեւոր, սակայն հաճախ թերագնահատված բաղադրիչներից է Ղարաբաղի հայերի ճակատագիրը։