Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հիմնադրած PressClubs TV ալիքի լսարանի առանձնահատկությունների մասին «Հետադարձ կապ» խորագրի շրջանակում զրուցել են էթնոկոնֆլիկտաբան Անար Էյուբովի հետ։ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ դրա նկատմամբ հասարակական արձագանքը, ԽՍՀՄ-ի հանդեպ նոստալգիան, հարեւան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը հայ-ադրբեջանական կարգավորման վրա, պատմության դերը ժամանակակից դիվանագիտության մեջ եւ այլ արդիական թեմաներ նույնպես դարձել են այս զրույցի քննարկման առարկա։