Skip to content

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՐԱՑՈՒՄԸ

Հերթական անգամ ակտիվացել է Իրանի շուրջ գոյություն ունեցող բացասական ֆոնը, եւ որոշ փորձագետներ նոր լարվածություն են կանխատեսում տարածաշրջանում։ Արդյո՞ք հյուսիսից ու արեւմուտքից եկող անկայունության վտանգին կավելանա հարավային ուղղությունը, արդյո՞ք Հարավային Կովկասը կկարողանա խուսափել ռազմական թատերաբեմի մաս դառնալուց։  Փորձագետներ Արեգ Քոչինյանն ու Ֆարհադ Մամեդովը համակարծիք են՝ Իրանի շուրջ լարվածության աճը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, որոնք պատերազմի դեպքում ոչ միայն տնտեսական ու քաղաքական հետեւանքների հետ կբախվեն, այլեւ հավանաբար ստիպված լինեն ընդունելու հարյուր հազարավոր փախստականների։

«Սիվիլնեթի» եթերում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ փորձագետները քննարկել են նաեւ անցած շաբաթ տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած այլ իրադարձություններ, մասնավորապես, ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի այցը, Սամարղանդում տեղի ունեցած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաեւ Հվ․ Կովկասով անցնելիք տրանսպորտային հանգույցների հարցը։

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։