Skip to content

ԱՐԱ՞Գ, ԹԵ ԱՄՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ․ ԻԼԳԱՐ ՎԵԼԻԶԱԴԵ – ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Սիվիլնեթի» տաղավարում Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» ծրագրի շրջանակներում տեղի է ոնեցել հերթական զրույցը, որը նվիրված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Երկու կողմերն ու կոնֆլիկտի լուծմամբ շահագրգռված երկրները զգուշավոր լավատեսություն են արտահայտում խաղաղության շուտափույթ հաստատման հարցում։ Մինչդեռ, մի շարք սկզբունքային հարցեր դեռ համաձայնեցված չեն՝ ի՞նչ քարտեզների հիման վրա են որոշվելու սահմանները, ինչպե՞ս են կողմերը պատկերացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եւ այլն։ Առանց խաղաղության շահավետության խորքային ընկալման, երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած սկզբունքների հստակ սահմանման, շուտափույթ, բայց զուտ ձեւականորեն կնքված խաղաղության պայմանագիրը կարող է իր մեջ նոր կոնֆլիկտի սերմեր պարունակել, ասում է հայաստանցի քաղաքագետ, ԱՊՐԻ-Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։ Նրա զրուցակիցը ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն է։