Skip to content

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է TRIPP-ԻՆ. ՔՈՉԻՆՅԱՆՆ ՈՒ ՋԱՖԱՐԼԻՆ՝ ԹԵՀՐԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

«Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է տապալել այս նախագիծը»,- կարծում է հայ փորձագետ Արեգ Քոչինյանը՝ խոսելով TRIPP-ի մասին։

«Կարծում եմ, որ ամեն դեպքում այս նախագիծը կիրականացվի»,- համարում է ադրբեջանցի փորձագետ Նաթիգ Ջաֆարլին։

PressClubs TV-ի «Շաբաթվա իրադարձությունները» խորագրի ներքո հայաստանցի և ադրբեջանցի փորձագետները քննարկում են TRIPP-ի շուրջ Թեհրանի հակասական ազդակները, նախագծի գործնական իրականացման հեռանկարներն ու Մոսկվայի հնարավոր հակազդեցությունը։ Ի՞նչ է թաքնված իրանցի քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունների և Իրանի փոխնախագահի՝ Երևան կատարած այցի հետևում։ Արդյո՞ք Անկարան և Բաքուն կարողացել են հաղթահարել վերջին տարաձայնությունները, և ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը։ Ինչպե՞ս կարող են ԱՄՆ ընտրությունների արդյունքներն ազդել Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության և TRIPP-ի ապագայի վրա։ Քննարկման առանցքում են նաև Հայաստանի նոր Սահմանադրության շուրջ ստեղծված լարվածության, հայկական ընդդիմադիր ուժերի միավորման և ներքաղաքական պայքարի հնարավոր հետևանքները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վրա։

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։