Skip to content

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

PressClubs TV-ի «Արդիական թեմա» խորագրով հերթական թողարկման ընթացքում հայաստանցի և ադրբեջանցի փորձագետները քննարկում են հասարակությունների՝ խաղաղությանը պատրաստվածության մակարդակը, փոխադարձ վստահության ձևավորմանը խոչընդոտող գործոնները, ապագայի վերաբերյալ երիտասարդության հայացքների ձևավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացի ճանապարհին առկա արգելքները։ Մեր հյուրերն են՝ Բաքվից՝ Սահիլ Իսկանդերովը, Երևանից՝ Ռոբերտ Ղևոնդյանը:

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։