Skip to content

ԶՂՋԱՆՔ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց. ԻՆՉՈՒ Է ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

«Այս հակամարտությունը մեզ օտարացրեց, և մենք միմյանց համար դժոխք դարձանք», – կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։

«Մեր վաղվա օրը բարիդրացիությունն է։ Այլ տարբերակ չկա», – համոզված է հայ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

PressClubs TV-ի «Արդիական թեմա» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները քննարկում են, թե ինչպես են անցյալի ողբերգական իրադարձությունները շարունակում ազդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Ինչպես է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունն ազդել Ղարաբաղյան հակամարտության ընթացքի վրա։ Ինչու է Բաքուն կրկին բարձրացնում 2020 թվականի պատերազմի իրադարձությունների համար պատասխանատվության հարցը և հայերից ներողություն պահանջում։ Արդյո՞ք պատմական հավակնություններն ու ներողության պահանջները նոր խոչընդոտներ են դառնում խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։ Քննարկման առանցքում են նաև Ադրբեջանում պահվող հայերի ճակատագիրը, անցյալի հանցագործությունների համար փոխադարձ պատասխանատվությունը և երկու ժողովուրդների միջև իրական հաշտության ուղիների որոնումը։

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։