«Իրականում Ռուսաստանը կա՛մ ամեն ինչ է ուզում, կա՛մ ոչինչ», – կարծում է հայ փորձագետ Արեգ Քոչինյանը։
«Կլինի ցավոտ անցում կամ ցավոտ ամուսնալուծություն», – զգուշացնում է ադրբեջանցի փորձագետ Նաթիգ Ջաֆարլին՝ խոսելով Ռուսաստանից Հայաստանի հնարավոր խզման մասին։
PressClubs TV-ի «Շաբաթվա իրադարձությունները» խորագրով վերջին թողարկման մեջ hայաստանցի և ադրբեջանցի փորձագետներ Արեգ Քոչինյանը և Նաթիգ Ջաֆարլին քննարկում են TRIPP լոգիստիկ նախագծի հեռանկարները, Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև դրանց ազդեցությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վրա։ Կարո՞ղ է Մոսկվան Երևանին ստիպել՝ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), և ի՞նչ կնշանակի հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր խզումը։ Ինչպե՞ս կազդեն Անկարայի և Բաքվի միջև տարաձայնությունները հայ-թուրքական սահմանի բացման վրա։ Քննարկումը կենտրոնացած էր նաև Հարավային Կովկասի տրանսպորտային միջանցքների նկատմամբ Եվրամիության աճող հետաքրքրության, եվրոպական ներդրումների հեռանկարների և տարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի վրա։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։