PressClubs TV-ի «Շփման գիծ» հաղորդաշարի «Շաբաթվա իրադարձությունները» խորագրով վերջին թողարկման մեջ մշտական փորձագետներ Նաթիգ Ջաֆարլին և Արեգ Քոչինյանը քննարկում են այն իրադարձություններն ու հայտարարությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վրա։ Նրանք քննարկում են Ադրբեջանի արձագանքը հայ-թուրքական սահմանի բացմանը, այս քայլի օգուտները Հայաստանի և Թուրքիայի համար, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներն ու ժամանակացույցը, Կենտրոնական Ասիային Հայաստանի ինտեգրման հնարավորությունները և այլ գործոններ, որոնք կարող են ազդել տարածաշրջանում խաղաղության հեռանկարների վրա։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։