Skip to content

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԴԵ՞Մ

«Թուրքիան Հայաստանին օգտագործում է Բաքվին նյարդայնացնելու համար», – կարծում է հայ քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած տարաձայնությունները խիստ չափազանցված են», – հակադարձում է ադրբեջանցի փորձագետ Նաթիգ Ջաֆարլին։

PressClubs TV-ի «Շփման գիծ» ծրագրի «Շաբաթվա իրադարձությունները» խորագրով վերջին թողարկման մեջ  հայաստանցի և ադրբեջանցի փորձագետներ Արեգ Քոչինյանը և Նաթիգ Ջաֆարլին քննարկում են Հայաստանի արտգործնախարարի այցը Իրան, Թեհրանի մտահոգությունները TRIPP լոգիստիկ նախագծի վերաբերյալ և հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները Անկարայի և Բաքվի միջև տարաձայնությունների ֆոնին։

Ի՞նչ փուլում է TRIPP-ի իրականացումը, և ինչո՞ւ է ԱՄՆ-ն նախագիծը քննարկում Ադրբեջանի հետ։ Կա՞ն արդյոք նոր լարվածության նշաններ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, և որքանո՞վ է իրատեսական երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը։ Քննարկման առանցքում էին նաև ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքները, կառույցի ապագա հեռանկարները և Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունները։

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։