«Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կառուցված են երկարաժամկետ ռազմավարական շահերի վրա։ Կան շատ ավելի կարևոր, խոստումնալից ոլորտներ, և սխալ կլինի դրանք պահել՝ որպես որոշ իրավիճակային անհամաձայնությունների պատանդ», – ասում է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։
«Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը կախված է Ադրբեջանից», – նշում է հակամարտությունների հայ փորձագետ Արսեն Խառատյանը։
Կարո՞ղ են Իսրայելի վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև առկա անհամաձայնությունները վտանգել իրենց ռազմավարական գործընկերությունը։ Ինչո՞ւ է Թուրքիան հետաձգում Հայաստանի հետ սահմանի բացումը։ Ինչպե՞ս են Երևանն ու Բաքուն հարաբերություններ կառուցում Իրանի և Վրաստանի հետ՝ փոփոխվող տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պայմաններում։ Pressclubs TV-ի «Արդիական թեմա» խորագրով վերջին թողարկման մեջ Իլգար Վելիզադեն և Արսեն Խառատյանը քննարկել են հարևան երկրների հակասություններն ու ընդհանուր շահերը, հարաբերությունների կարգավորման հեռանկարները, TRIPP նախագիծը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապագան։
Առանձին քննարկման թեմա էր Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողի դեպքը և նրան Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությունը։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։