Skip to content

TRACK 2-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Խաղաղության գործընթացը չպետք է սահմանափակվի միայն պաշտոնական բանակցությունների մակարդակով։ Փորձագիտական համայնքների միջև երկխոսությունն անհրաժեշտ է, որպեսզի բարդ և զգայուն հարցերին հասարակությունների արձագանքը դառնա ավելի կայուն և կառուցողական»։

PressClubs TV-ի «Արդիական թեմա» խորագրով նոր թողարկումը նվիրված է այն հարցին, թե արդյոք Track 2-ը կարող է դառնալ հայ-ադրբեջանական երկխոսության իրական գործիք։ Լայն հասարակության պատրաստակամությունը խաղաղությանը, փորձագետների դերը, ինչպես նաև ավանդական ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի և փորձագիտական-քաղաքական հարթակների ազդեցությունը հասարակական տրամադրությունների և կարգավորման գործընթացի վրա՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցել են փորձագետներ Բորիս Նավասարդյանը (Երևան) և Ահմեդ Ալիլին (Բաքու)։

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։