Skip to content

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ․ԱՐԴՅՈ՞Ք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԴԻՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Խաղաղության գործընթացը չի ենթադրում բոլոր տարաձայնությունների վերացում. գլխավորն այն է, որ դրանք այլևս չլուծվեն ուժով, և որ փոխհրաձգություններ չլինեն՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում»։

Այս հարցը հայաստանցի և ադրբեջանցի փորձագետներ Արեգ Քոչինյանը և Նաթիգ Ջաֆարլին քննարկում են PresscClubsTV-ի «Շաբաթվա իրադարձությունները» խորագրով հաղորդման ժամանակ։ Փորձագետները քննարկում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կայունությունը հանրային և տեղեկատվական նոր վեճերի ֆոնին։ Ինչո՞ւ է պաշտոնական երկխոսությունը շարունակում զարգանալ՝ չնայած հասարակության մեջ առկա հուզական լարվածությանը, և ի՞նչ դեր պետք է խաղա քաղաքացիական հասարակությունն այս գործընթացում։ Քննարկումը կենտրոնացած է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման, «Խաղաղության կամուրջ» նախագծի հեռանկարների, հումանիտար խնդիրների, պետական ​​մարմինների միջև շփումների, հայկական արտադրանքի՝ Ադրբեջան առաջին հաստատված արտահանման և երկկողմ առևտրի հեռանկարների վրա։

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։