Skip to content

ԿԴԻՄԱՆԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ

«Հայաստանն ու Ադրբեջանը դադարել են միմյանց վրա կրակել, հիմա անցել են վիրավորանքների… Խաղաղության ճանապարհն անցնում է հակամարտության խնդրահարույց կետերի միջով»։

PressClubs TV-ի եթերում ադրբեջանցի ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն և հայ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը քննարկել են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվական էսկալացիայի հերթական փուլի պատճառներն ու հետևանքները։ Փորձագետների ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում փոխադարձ մեղադրանքների կտրուկ աճը, որը պայմանավորված էր մշակութային և կրոնական ժառանգության շուրջ սրված վեճերով։

Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։