«Շփման գիծ» հաղորդաշարի «Արդիական թեմա» խորագրի նոր թողարկման հյուրերն են Armenian Council-ի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանը (Երևան) և միջազգային հարաբերությունների փորձագետ Օրհան Նաբիևը (Բաքու)։ Քննարկվում են Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության ակտիվացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ գործընթացի ֆոնին արտաքին դերակատարների աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի և տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ։
Ծրագիրը պատրաստվել է Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։