«Շփման գիծ» հաղորդաշարի «Շաբաթվա իրադարձություններ» խորագրի նոր թողարկման ընթացքում փորձագետներ Ֆարհադ Մամեդովը (Բաքու) և Արեգ Քոչինյանը (Երևան) քննարկում են, թե որն է Հայաստանի հաջորդ փուլը ընտրություններից հետո, ինչպես են ներքաղաքական գործընթացներն ազդում արտաքին քաղաքական որոշումների վրա, ինչպես նաև անդրադառնում են տնտեսական և տրանսպորտային դիվերսիֆիկացման, տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններին և այն հարցին, թե որքանով են կողմերը մոտեցել Հարավային Կովկասում հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը։
Ծրագիրը պատրաստվել է Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։