«Շաբաթվա իրադարձությունները» խորագրով «Շփման գիծ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում փորձագետներ Ֆարհադ Մամեդովը (Բաքու) եւ Արեգ Քոչինյանը (Երեւան) քննարկում են նախորդ շաբաթվա արձագանքները, որի ուշադրության կենտրոնում էին Երեւանում եվրոպական ձեւաչափով տեղի ունեցած իրադարձությունները, Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Հայաստանի եվրոպական կողմնորոշման վերաբերյալ, եւ այդ ֆոնին հայկական քաղաքական դաշտում կրկին ակտիվացած քննարկումները՝ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ հնարավոր ընտրության մասին։
Ծրագիրը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակում եւ հեռարձակվում է հայ-ադրբեջանական համատեղ PressClubs TV մեդիա հարթակով։