«Շփման գիծ» հաղորդման «Հետադարձ կապ» խորագրի այս թողարկման ընթացքում զրուցել են սեփական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտության, ընդհանուր էթիկական ուղենիշներ գտնելու եւ տարածաշրջանը որպես ամբողջություն դիտարկելու մասին։ Հաղորդման հյուրը՝ Ադրբեջանի ԳԱԱ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի աշխատակից, տեսաբան Ալի Աբասովն է։
Ծրագիրը հեռարձակվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հիմնադրած PressClubs TV համատեղ մեդիա հարթակում։