«Շփման գիծ» ծրագրի «Շաբաթվա իրադարձություններ» թողարկման շրջանակում փորձագետներ Ֆարհադ Մամեդովը (Բաքու) եւ Արեգ Քոչինյանը (Երեւան) քննարկում են անցնող շաբաթվա հիմնական քաղաքական եւ դիվանագիտական նորությունները։ Թողարկման առանցքային թեմաներն են՝
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Ստամբուլում եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպումները, դիվանագիտությունը Անթալիայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը,
արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը՝ Բաքուն եւ Մոսկվան հարթել են բոլոր տարաձայնությունները, եւ ինչ սպասել ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլից Իսլամաբադում։