«Շաբաթվա իրադարձություններ» հաղորդման այս թողարկմանը քաղաքական վերլուծաբաններ Ֆարհադ Մամեդովը (Բաքու) եւ Արեգ Քոչինյանը (Երեւան) ներկայացնում են անցնող շաբաթվա հիմնական տեղեկատվական թեմաները եւ դրանց ազդեցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։
Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կրկին բարձրացրեց Ղարաբաղի թեման։ Ընթացիկ բանակցությունների վրա ինչպե՞ս կազդի 1918 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բաքվի հայտարարություններին Երեւանի արձագանքը։ Իրանում ընթացող պատերազմն ի՞նչ փոփոխություններ է մտցնում Հարավային Կովկասում կարգավորման գործընթացում։ Այս եւ այլ կարեւոր թեմաներ՝ փորձագետների նոր համատեղ վերլուծության մեջ, Press Clubs TV ալիքում։