Skip to content

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԵՐԿՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հաղորդման ընթացքում քննարկվում են շաբաթվա հիմնական իրադարձությունները՝ Մարթա Կոսի այցը Երեւան, եվրոպական դիվանագիտության ակտիվացումը եւ Իրանում պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Փորձագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը, նշում են տարածաշրջանում անորոշության աճը՝ պայմանավորված հակամարտությամբ, որն արդեն լուրջ տնտեսական եւ քաղաքական ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա։

Առանձին ուշադրություն է դարձվում Եվրամիության դերի ուժեղացմանը եւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակության հնարավոր վերափոխմանը։ Վերլուծվում են նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացները, որտեղ առաջիկա ընտրություններն ավելի հաճախ ներկայացվում են որպես ընտրություն խաղաղության եւ հակամարտության տրամաբանության միջեւ։