Skip to content

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ․ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ

«Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քննարկվում են Հարավային Կովկասի առջեւ կանգնած աշխարհաքաղաքական մարտահրավերները։ Փորձագետները՝ Կովկասյան քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին եւ «ԱՊՐԻ-Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը վերլուծում են Ուկրաինայում պատերազմի, Իրանի շուրջ ճգնաժամի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքականության վրա։