Skip to content

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐԱՆԻ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

Press Clubs TV-ի «Շփման գիծ. հետադարձ կապ» հաղորդման նոր թողարկամնը նախագծի հեղինակ Բորիս Նավասարդյանը զրուցում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համակարգող Վիգեն Սարգսյանի հետ։ Հիմնական թեման Իրանի շուրջ պատերազմի ազդեցությունն է  և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Զրույցի մասնակիցները քննարկում են տարածաշրջանի համար տնտեսական և լոգիստիկ ռիսկերը, խաղաղության գործընթացի նկատմամբ հետաքրքրության ժամանակավոր անկումը և Հայաստանում կայանալիք ընտրությունների դերը։ Քննարկվում է նաև հանրային երկխոսության կարևորությունը և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որն ուղղված է երկու երկրներում փորձագետների, լրագրողների և երիտասարդների միջև կապերի ընդլայնմանը։