Press Clubs TV-ի «Շփման գիծ. հետադարձ կապ» հաղորդման հերթական թողարկմանը Բորիս Նավասարդյանը զրուցում է «Խաչմերուկ» հարթակի հիմնադիր Ռուստամ Իսմայիլովի հետ՝ հայ և ադրբեջանական հասարակությունների խաղաղության օրակարգի նկատմամբ արձագանքների մասին: Նրանք քննարկում են արմատական և հաշտեցնող մեկնաբանությունները, հակամարտությունից հոգնածությունը և կարգավորման նկատմամբ հետաքրքրության անկումը: