Skip to content

ՀԱՅԵՐ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ․ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԱԳՐԵՍԻԱ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈ՞ՒՆ

Press Clubs TV-ի «Շփման գիծ – Հետադարձ կապ» հաղորդման նոր թողարկման մեջ հաղորդավար Բորիս Նավասարդյանը զրուցում է Jam-News կայքի խմբագիր Նաիրա Մարտիկյանի հետ։ Նրանք զրուցում են սոցցանցերում ագրեսիվ մեկնաբանությունների, հասարակության բևեռացման և ատելության խոսքի համեմատական անկման շուրջ։ Զրուցակիցները նաև վերլուծում են հայ և ադրբեջանցի փորձագետների՝ վերջերս Ծաղկաձորում կայացած հանդիպումը և լրատվամիջոցների ու հանրության հետ անմիջական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ երիտասարդների ներգրավվածությունը։