Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԲՐՅՈՒՍԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

Աբու Դաբիում Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելեց Բրյուսել եւ մի շարք հանդիպումներ ունեցավ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահների հետ։ Բրյուսելից Փաշինյանը մեկնեց Փարիզ եւ Ֆրանսիայի ազգային տոնի առիթով հանդիպեց նախագահ Մակրոնին։

Եվրոպական շրջագայությունից վերադառնալուց հետո Փաշինյանը ծավալուն ասուլիս տվեց հայաստանյան լրատվամիջոցներին, որի ընթացքում ներկայացրեց արտաքին քաղաքականության առկա միտումներն ու Երեւանի թարմացված դիրքորոշումը դրանց վերաբերյալ։ 

Վերլուծաբանները Հայաստանի կառավարության ղեկավարի այս ակտիվությունը պայմանավորում են հենց հայ-ադրբեջանական արագացված գործընթացով։ Ի՞նչ արձագանք են ստանում այս պրոցեսները Բաքվում։ Press Klub TV ալիքում տեղի ունեցած «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Քամրան Ջաֆարովը եւ Բենիամին Պողոսյանը զրուցել են այս եւ այլ հարցերի շուրջ։  Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։