Skip to content

12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ․ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ ՆՈՐ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԱՌԻԹ

Հունիսի 25-ին, տասներկու օր տեւած ակտիվ ռազմական գործողություններից հետո հայտարարվեց զինադադար Իսրայելի եւ Իրանի միջեւ։ «12-օրյա պատերազմ» անունը ստացած այդ գործողություններին վերաբերող գնահատականները տրամագծորեն տարբերվում են։ Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ «պատմական հաղթանակի» մասին, որը, ըստ վարչապետ Նեթանյահուի, Իսրայելը դուրս է բերում համաշխարհային տերությունների ասպարեզ, մինչդեռ Իրանում նույնպես տոնում են հաղթանակը, իսկ Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը խոսում է Իսրայելին հասցրած «ծանր ապտակի» մասին։ Ո՞րն է պատերազմի իրական արդյունքը, ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ տարածաշրջանի համար, ինչպե՞ս իրենց դիրքավորեցին Հարավային Կովկասի երկրներ իսրայելա-իրանական բախման հանդեպ եւ ինչպես է այս ամենը կարող անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։

Հունիսի 22-ին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդրի հանդիպմանն ընդունվել է հռչակագիր, որը ի թիվս այլոց, անդրադառնում է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու հնարավորությանը։ Ի՞նչ նպատակով են գեներացվում ու տարածվում նմանատիպ կեղծ նարրատիվները այն դեպքում, երբ Հայաստանում պաշտոնական մակարդակում հայտարարում են հարեւանների հետ խաղաղ համակեցության պատրաստակամության մասին։

Այս եւ այլ հարցեր Press Klub TV-ի ալիքում «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկել են քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։