Մայիսի 26-27-ը տեղի ունեցավ «Երեւանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը։ Ամենամյա դառնալու հավակնություն ունեցող միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ու տարբեր ոլորտների փորձագետներ տասնյակ երկրներից։ Համաժողովին իր ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հիմնականում հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներից՝ ներկայացնելով Երեւանի դիրքորոշումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկման ուղղությամբ։
Շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026-ի գարնանը տեղի կունենա Երեւանում, 2028-ին՝ Բաքվում։ Ընդ որում, ուշագրավ է, որ Երեւանը եւ Բաքուն պաշտպանել են մեկը մյուսի թեկնածությունը այս որոշումները կայացնելիս։ Սա առաջին դեպքը չէ, որ երկու երկրները աջակցում են իրար միջազգային նախաձեռնություններում։ Ի՞նչ են իրենից ներկայացնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները եւ ինչ հեռանկարներ է պարունակում տարածաշրջանում դրանց անցկացումը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համատեքստում։
Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Երեւան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը երկրի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, նաեւ հանդիպեց հասարակության որոշակի շերտերի ներկայացուցիչների։ Երեւանում Լավրովը հիշեցրեց «3+3» ձեւաչափի գոյության մասին՝ համարելով այն տարածաշրջանային համագործակցության համար հեռանկարային հարթակ։ Որքանո՞վ են ՌԴ դիվանագիտության ղեկավարի պատկերացումները համապատասխանում են ժամանակակից իրողություններին ։ Նույն շրջանում Բաքու այցելեց Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան։
Press Klub TV ալիքում «Շփման գիծ. Շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են տարածաշրջանի վրա ազդող հիշատակած եւ այլ զարգացումները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբերի համատեղ նախաձեռնության շրջանակներում։