Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները որոշակի փոփոխություններ են կրում, հատկապես, Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Սպիտակ տանը հայտնվելուց հետո։ Վրաստանն առնվազն նախկին էնտուզիազմը չի ցուցաբերում եվրաինտերգացիայի հարցում, Ադրբեջանը մերժում է անգամ այդ գաղափարը ՝ հրաժարվելով քաղաքական երկխոսության խորացումից եւ աստիճանաբար կտրելով կապերը եվրոպական քաղաքական եւ հասարակական կառույցների հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա շաբաթներ առաջ ԵՄ անդամակցության մտադրության մասին օրենք ընդունած Երեւանն այս օրերին անթաքույց ռեվերանսներ է անում Մոսկվայի ուղղությամբ՝ անտեսելով անգամ Եվրոպայից հնչող դժգոհությունը այդ կապակցությամբ։
Ի՞նչ պոտենցիալ եւ հեռանկարներ ունի եվրոպական ուղղությունը։ Արդյո՞ք լիդերների վարքագծում նկատվող վայրիվերումները պայմանավորված են աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերի ռացիոնալ գիտակցմամբ, թե՞ ներքաղաքական հաշվարկներով։ Եվ ի վերջո, ի՞նչ «հավելյալ արժեք» կարող են տալ Եվրոպան եւ Հարավային Կովկասը միմյանց՝ խաղաղ բարգավաճման տեսլականի իրագործման ճանապարհին։
Այս եւ այլ հարցեր են քննարկել փորձագետներ Օրհան Նաբիեւը եւ Ջոնի Մելիքյանը «ՍիվիլՆեթի» ալիքում տեղի ունեցած «Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ։ Հաղորդումը պատրատվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։