Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիրտական ֆորումը, որը վերջին տարիներին տարածաշրջանում որոշակի կարեւորություն է ձեռք բերել։ Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները առիթ ունեցան եւս մեկ անգամ ներկայացնելու իրենց դիրքոշումները խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրման պայմանների վերաբերյալ։ Ի՞նչ տվեց Անթալիայում կայացած հանդիպումը եւ որոնք էին հիմնական ուղերձները։
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ թեեւ Հայաստանի հետ բարեկամության մասին խոսելը դեռ շատ վաղ է, սակայն կարելի է քայլեր կատարել՝ երկու հասարակություններում վստահության միջոցառումների եւ խաղաղության օրակարգը առաջ մղելու ուղղությամբ։ Ինչպե՞ս ընդունեցին Երեւանում Ալիեւի այս հայտարարությունը։
Մամուլում վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե իբր Երեւանը պատրաստ է քայլեր կատարել՝ Մոսկվայի հետ հարաբերությունների որակը փոխելու ուղղությամբ։ Որքանո՞վ են հավաստի այս խոսակցությունները եւ արդյո՞ք Հայաստանը բավարար ռեսուրս եւ կամք ունի՝ Մոսկվայի ազդեցությունը չեզոքացնելու հարցում հետագա քայլերի համար։
Այս եւ այլ հարցերի շուրջ PressKlub TV-ի տաղավարում կայացած «Շփման գիծ․ Շաբաթվա իրադարձությունները» հաղորդման ընթացքում զրուցել են քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։