Մարտի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Երեւան, այնուհետեւ մեկնեց Բաքու։ Թեպետ նախագահի պաշտոնը խոհրդարանական Գերմանիայում փաստացի արարողակարգային բնույթ է կրում, այնուհանդերձ, նրա այցը տարածաշրջան որոշակի քաղաքական իրադարձություն դարձավ։ Նախ, Երեւայն այցելության օրը բունդեսպրեզիդենտի աշխատակազմը սոցցանցերում հրապարակեց Արցախի Հանրապետության դրոշով հաղորդագրություն, բացի դրանից, պետական Deutsche Welle հեռուստաընկերությունը ֆիլմ թողարկեց՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը ներկայացնելով այնպես, որ դա առաջացրեց Հայաստանում շատերի գոհունակությունն ու շատերի դժգոհությունը Բաքվում։
Ի՞նչ գործնական եւ խորհրդանշական նշանակություն ունեցավ ԳԴՀ նախագահի այցը տարածաշրջան, որքանո՞վ են Շտայնմայերի փոխանցած ուղերձներն արտացոլում Եվրոպայի միասնական դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ, խանգարու՞մ են նրանք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, թե այդուհանդերձ, օգտակար են։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Սիվիլնեթի» եթերում «Շփման գիծ․ Արդիական թեմա» հերթական հաղորդման հերթական ընթացքում զրուցել են լրագրող Շահին Հաջիեւը եւ բլոգեր Արմեն Հովհաննիսյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։