Skip to content

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԶՈՀԵՐԸ

Պատերազմներն ու հակամարտությունները մարդկային զոհերից բացի, նաեւ մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը։ Բացի պատերազմական բուն գործողություններից, որոնք ուղղակիորեն մահացու ազդեցույթուն են ունենում բուսական ու կենդանական  աշխարհի վրա, նաեւ փակ սահմաններն ու համագործակցության բացակայությունն են բացասաբար ազդում շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդրիրների արդյունավետ կառավարման վրա։ Վերջերս ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո հայտարարվեց, որ այդ երկիրը, ի թիվս այլոց, սահմանափակելու է նաեւ իր մասնակցությունը բնապահպանական պրոյեկտներում, մասնավորապես, նկատելիորեն կրճատելու է ծախսերը գլոբալ տաքացման դեմ պայքարին վերաբերող եւ այլ հարցերում։

Որքանո՞վ ԱՄՆ-ի պես գերտերության այս դիրքորոշումը կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական հարցերի վրա, որքանով է իրատեսական տարածաշրջանի երկրների համագործակցությունը այս ոլորտում։

Այս եւ այլ հարցերի շուրջ PressKlub TV ալիքում «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման շրջանակներում զրուցել են բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Ֆիքրեթ Ջաֆարովը։  Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։