Մեր մասնագիտության մեջ վրիպակները կամ սխալները, թերացումներն ու իմիջայլոց աշխատանքը երբեմն այնքան տխուր, իսկ առավել դիպուկ-ժարգոնային՝ լացացնող են լինում, որ հասնում են մյուս ծայրահեղությանը՝ կոմեդիային:
ԵՄԱ Ամփոփագիրը տարվա ընթացքում փորձել է անդրադառնալ այդ կիքսերին, և դրանց մասին հրապարակումների մի մասը ստացվել է կատակերգական ժանրին մոտ:
Որպես տարեվերջյան թողարկում ներկայացնում ենք մի քանի տիպականները, հույսով, որ ընթերցողին ոչ միայն կմտահոգեն, այլ նաև՝ ժպիտ կպարգևեն: Կարդալ ավելին –»


Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները: