«Բզբզել» բառի բացատրությունը հետևյալն է՝ քրքրել, պրպտել, նաև՝ սադրել մի բանի: Ինչպես յուրաքանչյուր երևույթ, բզբզելն էլ կարող է լինել լավ կամ վատ մտադրությամբ, դրական կամ բացասական հետևանքներով:
Երբ լրագրողներին, մանավանդ հրապարակայնորեն, մեղադրում են բզբզելու մեջ, հաստատ այդ գործողության դրական կողմերն ու հետևանքը չէ, որ նկատի են ունենում: Կարդալ ավելին –»
Մինչ հայ հասարակության մի մասը մեդիայի հետ կապված իր անուրջներում երազում է անկախ, ազատ ԶԼՄ-ներ և անկողմնակալ լրագրողներ, մյուս մասն անսպասելիորեն բացահայտում է իդեալների իր գագաթնակետին: 