«Խոստանում ենք՝ ձեզ ցույց չենք տա, ձեր անունը չենք ասի, այդ հաղորդումը միայն Ղազախստանում ցույց կտանք, ուրիշ ոչ մի տեղ: Միայն թե պատմեք՝ ինչ է կատարվում ձեզ մոտ»,-այսպես էր ղազախ լրագրողը համոզում իր հայ գործընկերոջը, որի ոչ անունն էր հարցրել, ոչ աշխատավայրը, ոչ պաշտոնը: Երևանի մամուլի ակումբ զանգահարած մեր ղազախ գործընկերը զարմանում էր, թե ինչու է հարցազրույցից հրաժարվում իր անհայտ կոլեգան, երբ վերջինիս տրվում են «անվտանգության բոլոր երաշխիքները»: Բոլոր հավաստիացումները, որ այդպես հնարավոր չէ աշխատել, որ լրագրողը, բացի «ղազախ լրագրող է ձեզ անհանգստացնում» նախադասությունից, իր մասին այլ տեղեկություններ ևս պետք է հաղորդի հարցազրույց խնդրելուց առաջ: Ավելին, ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու համար նա ի՛նքը պետք է հետաքրքվի և իմանա առնվազն, թե ումից է ակնկալում այդ դրանք: Եթե նույնիսկ չի պատրաստվում հաղորդել վերջինիս անունը: Կարդալ ավելին –»
Անցնող շաբաթում գտնվել է հայաստանյան իրականությունը կարգի բերելու՝ բյուջեն լցնելու, սոցիալական խնդիրները լուծելու, մի խոսքով՝ «երկրում ամեն ինչ լավ լինելու» բաղադրատոմսը:
Բարոյական վնասի, վիրավորանքի և զրպարտության համար ԶԼՄ-ների պատասխանատվության խնդիրները մշտապես լինելու են հասարակության ուշադրության կենտրոնում: