Ամսվա արխիվը June 2012

ԱՅՍՊԵ՞Ս ԵՆՔ ՓՈԽՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախորդ շաբաթվա «հանրության մտահոգությունները»՝ հեռուստաեթերի բովանդակության հետ կապված, պետք է որ այս շաբաթ փարատվեին, քանզի Հանրապետության Նախագահը խիստ օպերատիվ արձագանքեց դրանց:

ՀՀ նախագահը ոչ այն է հանձնարարել է, ոչ այն է առաջարկել է՝ Հանրային խորհրդի հովանու տակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ քննարկումներից հետո մշակել Հանրային և մասնավոր ՀԸ-երի եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Այն տպավորությունն է, թե Հանրային խորհրդի ստեղծումից առաջ և դրան զուգահեռ չի եղել և չկա քաղաքացիական հասարակություն, և հանրությանը հուզող և անհանգստացնող հարցեր չեն բարձրացվել: Անշուշտ հրաշալի է, որ Նախագահն այդքան արագ է արձագանքում հանրության մտահոգություններին, սակայն՝ ի՞նչ ընտրությամբ, մնում է անհասկանալի: Կարդալ ավելին –»

«ԱՆՎՆԱՍ ՀԵՌՈՒՍՏԱԱՐՏԱԴՐԱՆՔ»` Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ

Առաջիկա շաբաթներում, կարծում ենք, պետք է սպասել փոփոխությունների` հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում:

Մի շարք մտավորականներ և հասարակական կառույցների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Հանրապետության Նախագահին` իրենց մտահոգությունը հայտնելով «հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության» առթիվ:
Հանրապետության ղեկավարի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա, նամակագիրները ակնկալում են վերջինիս «գործուն» միջամտությունը դրա լուծման ուղղությամբ: Կարդալ ավելին –»

ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ՝ ԸՆԴՄԻ՞ՇՏ

Լուսանկարը` © Onnik Krikorian/Oneworld Multimedia 2009

Հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը Արցախում մեկնարկեց երկու օր առաջ և տևելու է մինչև հուլիսի 17-ը: Հաջորդ օրն, ըստ օրենքի, լինելու է լռության օր: Սակայն Ղարաբաղի թեմաներով հայաստանյան լրատվամիջոցներում այդ լռության օրը ձգվում է արդեն տարիներ:

Չի կարելի ասել, թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խայտառակ միջադե՛պը շեղեց հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությունը մի թեմայից, որը թվում է՝ գոնե անցնող շաբաթում պետք է գերիշխող լիներ այստեղ:

Այս թեմայի նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի դրսևորվում արդեն երկար ժամանակ և հետևողականորեն: Կարդալ ավելին –»