Դասակարգված հոդվածներ Եվրասիական Միություն

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԵԼԵԻ ՄԻՋԵՎ

Երբ սեպտեմբերի սկզբին հնչեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատրաստակամության մասին հայտարարությունը, հասարակության մտահոգություններից մեկն այն էր, թե ԵՄ-ի հետ մոտավորապես չորս տարի բանակցելուց հետո երկիրը ինչ արագությամբ պետք է փոխի իր ուղղվածությունն ու ուղղությունը:

Մտահոգությունները պայմանավորված էին ինչպես մասնագետների առկայության, այնպես էլ՝ առկա մասնագետների ներքին համոզմունքների  հետ: Քանի որ, օրինակ եվրոպականի հետ մեր օրենսդրության ներդաշնակեցման վրա աշխատած մարդը այդ գործը պետք է որ ոչ միայն որպես հանձնարարություն կատարելիս լիներ, այլև՝ ներքին համոզվածությամբ: Մի՞թե հնարավոր կամ առնվազն հեշտ պետք է լիներ արագ շրջադարձ կատարել ներքին այլ՝ հակադարձ համոզվածության: Կարդալ ավելին –»