ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ

Երևանի մամուլի ակումբը գործարկում է իր Ամփոփագիրը, որտեղ որոշակի պարբերականությամբ կներկայացվեն հայաստանյան տեղեկատվական դաշտի ամենահրատապ թեմաները՝ լրագրողներին և մեդիա փորձագետներին հրավիրելով քննարկումների։ Այստեղ կլինեն նաև մեր կազմակերպության գործունեությանն առնչվող նյութեր, միջոցառումների մասին տեղեկատվություն։

ԵՄԱ ամփոփագիրը լույս է տեսնում «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն Երևանի մամուլի ակումբինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

ՎՐԻՊՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԵՐ

ԵՄԱ Ամփոփագրի այս թողարկումը ծրագրավորվում էր որպես հիմնական թեմա ունենալ հայաստանյան լրատվական դաշտի անցնող շաբաթվա այն վրիպումները, որոնք ոմանց կարծիքով վրիպում էին, ոմանց կարծիքով՝ լրագրողի անմիջական պարտականության արդյունք: Այսինքն վրիպումներ՝ պայմանական, հնարավոր, վիճահարույց, համենայն դեպս լրագրողական համայնքի և լրատվության ոչ անտարբեր սպառողների համար՝ ոչ միանշանակ: Այսինքն «վրիպումներ» վրիպումները: Կարդալ ավելին –»

ՇԱԲԱԹՎԱ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մամլո չտեսությո՞ւն

ԵՄԱ Ամփոփագիրը Երևանի ավագանու ընտրություններից առաջ մեջբերել էր հայաստանյան քաղաքական գործիչներից մեկին. «Եթե հնարավոր լիներ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունենալ գոնե մեկ լրագրող, ապա դա թույլ կտար հնարավորինս խուսափել ընտրակեղծիքներից»:

Ամփոփագիրը դրանից եզրակացրել էր, որ հասարակությունը լրագրողներից միայն տեղեկություններ չի ակնկալում: Նկատի ունենալով, որ ընտրությունների լուսաբանման հնարավորություն ունեցող այս մասնագիտության ներկայացուցիչները իրենց անմիջական գործն անելիս կամ պարզապես միայն ներկայությամբ, ակամայից զգաստության, սթափության և զգոնության կխթանեին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: Կարդալ ավելին –»

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

freedomKey«Վերջին շրջանում մեդիա ոլորտում փոփոխություններն այնքան սրընթաց և դինամիկ են տեղի ունենում, որ որևէ ստատիկ իրավիճակի ներկայացումը հազիվ թե շատ բան տա՝ հիմնախնդիրների ընկալման տեսանկյունից: Առավել ևս, որ փոփոխությունները մեկ հարթությունում, ասենք, տեխնոլոգիական, անպատճառ իրենց կնիքն են թողնում մնացած բոլորի վրա՝ օրենսդրական, քաղաքական, մասնագիտական»:

Սրանք ամենևին Մամուլի ազատության օրվա առթիվ 2013թ. մայիսի 3-ի մտորումները չեն: Չակերտները ճիշտ նկատեցիք. սրանք մեջբերում են՝ արված 2012թ. հոկտեմբերի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հարավային Կովկասի ԶԼՄ-ների «Ավանդականից՝ առցանց լրագրություն. լավագույն փորձը և հեռանկարները » համաժողովում հնչած ելույթից: Կարդալ ավելին –»